16 դեկտեմբերի 2020 - 18:35 AMT
Զախարովա․ Գերիների փոխանակումը ՀՀ և Ադրբեջանի միջև շարունակվում է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերիների փոխանակման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև շարունակվում է։

Ճեպազրույցում Զախարովան նշել է, որ ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության` «իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որին նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որը ռուս խաղաղապահներն իրականացրել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դեկտեմբերի 14-ին կատարվել է գերիների փոխանակում՝ ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարը 12 գերի է փոխանցել ադրբեջանական կողմին, և 44 գերի՝ հայկական կողմին։

Դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան համցանցում տեսանյութեր և լուսանկրենր հրապարակվեցին, որտեղ ադրբեջանցիներն ասում են, թե 44 փոխանակված հայ գերու փոխարեն 100 նոր գերի են վերցրել։ Լուսանկարում և տեսանյութում հայկական համազգեստով զինվորականներ են երևում։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է մոտ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Նա նշել է, որ մեծ է հավանականությունը, որ կորած զինծառայողներն ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում են: