18 դեկտեմբերի 2020 - 10:59 AMT
Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը ՀՀ-ում է

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Հայաստան է ժամանել, PanARMENIAN.Net-ին ասացին Ազգային անվտանգության ծառայությունից։

«Արդեն եկել է, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը նրան դիմավորել է»,- նշեցին ԱԱԾ մամուլի բաժնից՝ այլ մանրամասներ չփոխանցելով։