18 դեկտեմբերի 2020 - 16:11 AMT
Փոխվել է Արցախի կառավարության կառուցվածքը․ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել:

Ըստ դրա՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը․

1. պետական նախարար,

2. Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն,

3. Առողջապահության նախարարություն,

4. Արդարադատության նախարարություն,

5. Արտաքին գործերի նախարարություն,

6. Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն,

7. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

8. Պաշտպանության նախարարություն,

9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

10. Քաղաքաշինության նախարարություն,

11. Ֆինանսների նախարարություն:

Արցախում պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ֆինանսների նախարարը։

Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝

1. Ազգային անվտանգության ծառայություն,

2. Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն,

3. Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե,

4. Ոստիկանություն,

5. Պետական եկամուտների կոմիտե:

ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

Ավելի վաղ Արցախի նախագահն ուղերձով հայտնել էր, որ ինքը հրաժարվում է Ազատ հայրենիք կուսակցության ղեկավարի պաշտոնից ու պատրաստվում է երկրի պետական կառավարման համակրգում կառուցվածքային փոփոխություններ մտցնել։