Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 154,065-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 240-ով, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Նախորդ օրը՝ դեկտեմբերի 20-ը, կիրակի էր, ու ոչ բոլոր լաբորատորիաներն էին աշխատում՝ մեկ օրում թեստավորվել է 1009 քաղաքացի։
Մահվան ևս 28 դեպք է գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3310 դեպք կա, այլ պատճառով՝ 654։
Ապաքինվել է ևս 644 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 133,176 է։ Փաստացի բուժվողների թիվը 17,579 է։