21 դեկտեմբերի 2020 - 12:40 AMT
ԱԻՊԾ․ Որոնումների արդյունքում ընդհանուր 1039 աճյուն է հայտնաբերվել

Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիականների մարմիններ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ զինվորականները:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։