21 դեկտեմբերի 2020 - 18:01 AMT
Մարդասիրական օգնությամբ 7 բեռնատար ՌԴ-ից՝ Արցախին

Ռուսաստանից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն:

Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։

Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է ՌԴ-ն: Այս պահին ժամանել է 54 վագոնից 9-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1․2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն: