21 դեկտեմբերի 2020 - 18:46 AMT
Պեսկով․ Բաքվի հետ սերտ երկխոսում ենք՝ հետաքննելու Արդբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցումը

Մոսկվան և Բաքուն սերտ երկխոսության մեջ են նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանին Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի հետաքննության հարցով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Վեդոմոստին»։

«Մոսկվան ու Բաքուն բոլոր հարցերով կանոնավոր և շատ կառուցողական երկխոսության մեջ են», - հայտարարել է Պեսկովը՝ չհայտնելով ընթացող հետաքննության մանրամասները։

Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին, խոցվել է ռուսական մարտական մեկ ուղղաթիռ: Դրա խոցման հետևանքով 2 օդաչու մահացեկ էր, անձնակազմի մեկ անդամ՝ վիրավորվել։ Ավելի ուշ Բաքուն ներողություն էր խնդիրել ՌԴ-ից ու փոխհատուցում տրամադրելու պատրաստակամություն հայտնել։