Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նա այլ պաշտոնի անցնելու առաջարկ է ստացել, հայտնում են Արցախի ՄԻՊ-ից։
«Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից», - ասված է ՄԻՊ տարածած հայտարարությունում։
Դեկտեմբերի 23-ին Բեգլարյանն ասուլիսով է հանդես գալու։