22 դեկտեմբերի 2020 - 19:15 AMT
Ընդդիմությունը մտադիր է գիշերել հրապարակում․ Վրաններ են տեղադրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրել, որպեսզի բողոքի ակցիայի մասնակիցներն այնտեղ գիշերեն, հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է «Նովոստի Արմենիան»։

Նա նշել է, որ իրենք շրջափակելու են Կառավարության շենքը ու կոչ արել միանալ նաև մյուս քաղաքացիներին։ Ոստիկանությունը փորձել է խոչընդոտել վրանների տեղադրմանը, որը սակայն, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ «տեխնիկական բնույթի խոչընդոտ է»։

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր համազգային գործադուլ է նախատեսում դեկտեմբերի 22-ին։ Ընդդիմությունը կեսօրից սկսել է անհնազանդության ակցիան Հանրապետության հրապարակում։ Ավելի վաղ Փաշինյանը՝ խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։