28 փետրվարի 2009 - 12:11 AMT
«Հայաստան» հիմնադրամը հրապարակել է Հայաստանին եւ ԼՂՀ-ին աջակցություն ցուցաբերած բարեգործների անունները
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է 2008 թվականի Հայաստանի եւ Արցախի նվիրատուների անվանացուցակը: Ցուցակն ամբողջությամբ տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի փետրվարի 26, 27 եւ 28-ի համարներում, ինչպես նաեւ տեղադրվել Հիմնադրամի պաշտոնական կայքում:

2008-ի արդյունքներով հայաստանաբնակ նվիրատուների հնգապատիկ աճ է գրանցվել: Ինչպես ասվում է հիմնադրամի հաղորդման մեջ, նման զարգացումը հնարավոր է դարձել շնորհիվ դրամահավաքի նոր, հեշտացված կարգի, ըստ որի բոլոր ցանկացողները 2008-ի վերջին եռամսյակում կարող էին ցանկացած չափի կանխիկ նվիրատվություն կատարել Հայփոստի բաժանմունքներում:

Անվանացուցակների հրապարակման առիթով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում 2008 թվականի Ազգային նվիրատվության դրամահավաքի բոլոր մասնակիցներին եւ վստահեցնում, որ նվիրաբերված գումարներն ամբողջությամբ ծառայում են եւ կծառայեն հայրենիքի շենացման գործին: