23 դեկտեմբերի 2020 - 11:32 AMT
Մահացել է «Արարատի» լեգենդար Արկադի Անդրիասյանը

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը, տեղեկացնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբը:

Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Անդրիասյանը մարզական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։