4 հուլիսի 2003 - 20:04 AMT
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր Շտաբի պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը հուլիսի 7-ին կայցելի Երեւան: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի ընթացքում Գ. Անտոնակոպուլոսը կհանդիպի Հայաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարության հետ: