17 հուլիսի 2002 - 18:52 AMT
ՊԵՆՏԱԳՈՆՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԱՆՆՇԱՆ Է
Չինաստանի հետ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների ռազմական եւ ռազմա-տեխնիկական բաղադրիչն աննշան է: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, ասվում է ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված Պենտագոնի հաշվետվության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ, մասնավորապես Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը օգնում են Չինաստանի ռազմական ներուժի հզորացմանը` զենքի, զինամթերքի եւ տեխնոլոգիաների վաճառքի միջոցով: