ՎՏԲ-Հայաստան բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է հաճախորդներին նոր հնարավորություն՝ ստանալ իրենց քաղվածքները բանկի կայքի միջոցով:
Դա կարելի է անել Բանկի կայքում անձնական էջի միջոցով: Քաղվածքների ստացման նոր տարբերակի գլխավոր առավելություններն են՝ քաղվածքի հասանելիություն հաճախորդին հարմար ցանկացած պահին, օգտագործման պարզությունը և անվտանգությունը:
Բանկի կայքում իր քաղվածքների դիտման համար հաճախորդը պետք է նախապես ընտրի բանկի հետ հաղորդակցման «Առցանց հարթակով» եղանակը և գրանցվի կայքի «Քաղվածքներ» բաժնում՝ ավտոմատ ստանալով անսահմանափակ հասանելիություն իր ամսական քաղվածքներին:
Կայքի անձնական էջում քաղվածքները հուսալի պաշտպանված են, քանի որ գրանցվելիս կիրառվում է SMS հաղորդագրությամբ հաստատման մեխանիզմը, ինչից հետո` անձնական էջի գաղտնաբառ, որը հասանելի է միայն հաճախորդին:
Նոր հնարավորության շնորհիվ հաճախորդը, անկախ իր գտնվելու վայրից, կարող է ունենալ ակնթարթային հասանելիություն իր ամսական քաղվածքներին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր պրոդուկտներով և ծառայություններով:
Հարմարավետությունը կայանում է ոչ միայն միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, այլև տեղեկատվության հետագա պահպանման մեջ․ քաղվածքները տրամադրվում են PDF ձևաչափով, և հաճախորդներն ունեն ոչ միայն դրանք դիտելու հնարավորություն, այլև կարող են ներբեռնել, պահպանել կամ ուղարկել իրենց էլեկտրոնային փոստի հասցեին:
Բանկը նշված հնարավորությունն ընձեռում է ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդներին, ինչի համար անհրաժեշտ է դիմել բանկ և փոփոխել հաղորդակցման եղանակը:
Անձնական էջի գրանցման և հետագա կիրառման ուղեցույցը կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում։
Կարելի է նաև զանգահարել բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: