28 փետրվարի 2009 - 18:04 AMT
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան ֆուտբոլային մրցաշար
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի մանկական մրցաշար` նվիրված Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, որին կմասնակցի 8 թիմ` կազմված 1998-1999թթ. ծնված ֆուտբոլիստներից: Մրցաշարը տեղի կունենա օլիմպիական համակարգով, այսինքն` պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից: Խաղերը կանցնեն «Բանանց» ֆուտբոլային ակումբում մարտի 2-5-ը: Մրցաշարը մեկնարկում է մարտի 2-ին քառորդ եզրափակչից: Կիսաեզրափակիչ խաղերը կանցնեն մարտի 3-ին: Եզրափակիչը տեղի կունենա մարտի 5-ին:

Խաղերի օրացույց.

1. «Փյունիկ-1»-«Բանանց-2»-16:00
2. «Կիլիկիա»-«Ավան»-14:30
3. «Բանաց-1»-«Միկա»-16:00
4. «Փյունիկ-2»-«Շենգավիթ»-14:30

Հանդիպումների ժամանակը նշված է Երեւանի ժամանակով: