29 դեկտեմբերի 2020 - 13:10 AMT
Եվս 159 զոհված զինծառայողի ընտանիք հատուցում կստանա

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստում որոշվել է հատուցում անել ևս 159 զոհված զինծառայողի ընտանիքի։ Այդպիսով, հիմնադրամի շահառու ընտանիքների ընդհանուր թիվը հասել է 1154-ի, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742:

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանн առանձնացրել է երկու դրվագ.

- Առաջին անգամ հատուցումների որոշումներ են կայացվել զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների համար:

- Կրկնակի հատուցման որոշում է կայացվել մի ընտանիքի համար, որը կորցրել է իր երկու զավակին:

«Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքի բոլոր շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք համապատասխան գումարները: Ամսի 31-ին կհրապարակենք 2020-ի մեր միջանկյալ հաշվետվությունն ու ավելի մանրամասն կներկայացնենք կատարվածը աշխատանքներն ու առաջիկա անելիքները»,- նշել է Ավետիքյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին կամ կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։