28 փետրվարի 2009 - 18:08 AMT
Տիգրան Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան
Մոսկվա այցի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ռուս գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ՌԴ կառավարության մամլո ծառայությունից, Հայաստան Վլադիմիր Պուտինի այցի ժամկետներն ու մանրամասները դեռ հայտնի չեն: