2020-ի արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան բանկին շնորհել է «Քարտային չեմպիոն» (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար:
Մրցանակը բանկին է հանձնվել Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակում:
Տարեվերջին ՎՏԲ-Հայաստան բանկն ամփոփել է Visa միջազգային վճարային համակարգի հետ 15-րդ համատեղ ակցիայի արդյունքները:
Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #վճարիրքարտով ակցիան անցկացվել է 2020-ի մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 5-ը, որի ժամկետը, հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրվածությունը, երկարաձգվել է ևս մեկ ամսով` մինչև հոկտեմբերի 5-ը: Այս ժամանակահատվածում բանկի հաճախորդների կողմից հատկապես պահանջված էին առցանց գնումները:
Ակցիայի պայմանների համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum դեբետային և վարկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարող հաճախորդները՝ անկանխիկ գործարքների համար կուտակում էին բոնուսային միավորներ և կուտակված միավորները փոխանակում տարբեր արժեքավոր նվերների հետ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված էր ակցիայի շրջանակում հատուկ ստեղծված առցանց հարթակում:
Ակցիայի մասնակիցները ստացել են այնպիսի արժեքավոր նվերներ, ինչպիսիք են` iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, ժամացույցներ, ապարանջաններ և չարմեր, ինչպես նաև նվեր-քարտեր կոսմետիկայի, էլեկտրատեխնիկայի և ոսկերչական խանութ-սրահներից:
Ակցիայի արդյունքում՝ ամենաակտիվ մասնակիցներին ՎՏԲ-Հայաստան բանկի և Visa-ի կողմից տրամադրվել է 143 նվեր:
Նմանատիպ ակցիաներ իրականացնելով՝ ՎՏԲ-Հայաստան բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:
Ակցիայի արդյունքում անկանխիկ շրջանառության աճը՝ մինչ ակցիան ընկած ժամանակահատվածի համեմատ կազմել է 45%, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 40%:
ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքից, բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: