29 դեկտեմբերի 2020 - 18:07 AMT
4 գերու հետ ՀՀ է տեղափոխվել նաև 1 դի

Հայաստան վերադարձած 4 գերու հետ երկիր է տեղափոխվել նաև մեկ դի, ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Նա այլ մարամասներ չի հայտնել՝ նշելով, որ կոնկրետ տեղեկություն չկա` մահացածը զինվորական է, թե քաղաքացիական։

Հունվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերի վերադարձել են Հայաստան: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։