2 մարտի 2009 - 10:28 AMT
Հայաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, Ս.Սարգսյանը մոմ է վառել Սբ.Սարգիս եկեղեցում` հարգելով զոհերի հիշատակը:

Նախօրեին Երեւանում, Մատենադարանի շենքի մոտ տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նվիրված ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ ընթերցվեցին զոհվածների անունները: Հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, որոնց թիվը որոշ տվյալներով հասնում էր 15-20 հազարի, երթով անցան դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հուշարձան, որտեղ անցյալ տարի ծավալվեցին հիմնական իրադարձությունները, եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով, հարգեցին 2008 թվականի մարտի 1-ին զոհերի հիշատակը:

Հայաստանի ընդդիմությունը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 2008թ. փետրվարի 20-ից բողոքի անընդմեջ ակցիաներ էր անցկացնում Երեւանի կենտրոնում, որոնք մարտի 1-ին վերածվեցին անկարգությունների, որ 10 մարդու կյանք խլելցին: