30 դեկտեմբերի 2020 - 12:39 AMT
Կարեն Գիլոյանը` ԿԳՄՍ փոխնախարար

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Կարեն Գիլոյանը 2000 թվականից Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ 1996 թվականից աշխատում է Հանրային hեռուստաընկերությունում։