5 հունվարի 2021 - 12:34 AMT
Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում զենք-զինամթերք են վնասազերծելու

Հունվարի 5-ին Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը խնդրում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում:

Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարելի է զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։