5 հունվարի 2021 - 14:46 AMT
Նախարար․ 2022-ին ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կդառնա 80%՝ տեղական արտադրությունը գրավիչ կլինի

Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ դա Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։

«Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ այսօր, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։

Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15,000 տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44,000 տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120 մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը»,-ասվում է գրառման մեջ։