6 հունվարի 2021 - 13:40 AMT
ԱԻՊԾ․ Մատաղիսում ևս 4 զինծառայողի մարմին է հայտնաբերվել

Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն, փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հունվարի 6-ին որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:

Հունվարի 5-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: