2 մարտի 2009 - 14:12 AMT
ՀԱՊԿ-ն մտադիր է ստեղծել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգեր
ՀԱՊԿ-ն դիտարկում է մի քանի տարածաշրջանային ինտեգրացիոն ռազմական համակարգերի ստեծղման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ շրջանակներում գործում են մի քանի ռազմական խմբավորումներ` ռուս-բելառուսական, ռուս-հայկական եւ Կենտրոնական Ասիայի խմբավորումը: Դրանց գործունեության համար մենք նախատեսում ենք ստեղծել կապի եւ կառավարման տարածաշրջանային համակարգեր: Այդ ոլորտում կազմակերպությունը մտադիր է ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգեր ստեղծել»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նրա խոսքերով, վերջերս ՌԴ-ն ու Բելառուսը համաձայնագիր են ստորագրել ՀՕՊ-ի միասնական համակարգ ստեղծելու մասին եւ այժմ բանակցություններ են ընթանում Կենտրոնական Ասիայում ՀՕՊ-ի նման համակարգ ստեղծելու վերաբերյալ: