8 հունվարի 2021 - 16:28 AMT
Սոցապ․ Վերջին պատերազմի վիրավորներից դեռ 77-ն է հաշմանդամության կարգ ստացել

44-օրյա պատերազմից հետո հունվարի 8-ի դրությամբ վիրավորում ստացած անձանցից 77-ն է հաշմանդամության կարգ ստացել, PanARMENIAN.Net-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Պատերազմում վիրավորում ստացած անձինք, որոնց տրվել է հաշմանդամության խումբ, 77-ն են, որից 29-ին՝ առաջին խումբ, 28-ին՝ 2-րդ, 20-ին՝ 3-րդ»,- նշեց նա։

Մանուչարյանը հայտնեց նաև, որ նախարարությունը չի տարանջատում՝ հաշմանդամության կարգ ստացածներից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը՝ կամավորական։

Ավելի վաղ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների թվի մասին հարցումով դիմել էին նաև Պաշտպանության նախարարություն․ գերատեսչությունից արձագանքել են, որ հարցին պատասխանելու համար իրենց լրացուցիչ 30 օր ժամանակ է պետք։

Ընթերցեք նաև․ Ինչպես ենք փորձում պարզել զինհաշմանդամների թիվը