9 հունվարի 2021 - 10:22 AMT
Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

ԱԺ պագամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում , այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը : Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ , որ ըմբռնումով կմոտենաք»,-ասվում է գրառման մեջ:

Սոֆյա Հովսեփյանից բացի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «Իմ քայլը» խմբակցությունից հեռացել են նաև Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը։