9 հունվարի 2021 - 10:28 AMT
Ռուբինյան․ «Իմ քայլը» լքածները պետք է բացատրեն` ինչ մանդատով են շարունակում պատգամավոր լինել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները պետք է առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում, հայտարարել է իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին»,- գրել է նա։

Ռուբինյանը հիշեցրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը նոյեմբերի 10-ից հետո լքել են Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Վերջինս կուսակցությունը լքելու, սակայան պատգամավորական գործունեությունը շարունակելու մասին հայտարարել է հունվարի 8-ին։