9 հունվարի 2021 - 12:27 AMT
ԱԻՊԾ․ Ջաբրայիլում ևս 3 զինծառայողի աճյուն է հայտնաբերել

Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն, հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, փոխանցում է Armenpress-ը:

«Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ շաբաթ և կիրակի օրերին որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից»,-մ անրամասնել է ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Արցախում պատերազմից հետո ընթանում են անհետ կորածների և զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ։