11 հունվարի 2021 - 11:12 AMT
«Հայփոստ»․ Մեր անունից դիմում են քաղաքացիներին ու փորձում գումար շորթել

Որոշ անհատներ «Հայփոստի» անունից դիմում են տարբեր կայքերում հայտարարություններ տեղադրած քաղաքացիների ու փորձում գումար շորթել։ «Հայփոստից» նշում են, որ այդ անհատները հղում են ուղարկում քաղաքացուն ու նշում, թե իբրև պետք է գումար փոխանցել։

Ընկերությունից հորդորում են նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել և դիմել իրավապահ մարմիններին։

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն չի մատուցում նմանատիպ ծառայություն, և տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել»,-նշել են «Հայփոստից»։