11 հունվարի 2021 - 19:29 AMT
Ալիևն ու Փաշինյանը միանման հայտարարություն են արել տնտեսության ու տարածաշրջանի անվտանգության կապի մասին

Մոսկվայում եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համանման հայտարարություններ են արել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու տնտեսության մասին։

Ալիևն անդրադարձել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին, ասել, որ «սա այն ոլորտն է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանին և ամրապնդել անվտանգությունը»։

Փաշինյանը, իր հերթին, ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը, և այն, որ «դրա իրագործումը կարող է փոխել մեր տարաշաշրջանի տնտեսական պատկերը, տնտեսական նորարարությունները կարող են բերել անվտանգության ավելի ապահով երաշխիքների»: