11 հունվարի 2021 - 19:44 AMT
Փաշինյանի ու Ալիևի հակասող ազդակները ԼՂ հակամարտության ապագայի մասին

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը տրամագծորեն հակառակ ազդակներ են ուղարկել ԼՂ հակամարտության վերաբերյալ։

Ալիևը հակամարտությունը լուծված է համարում․ նա հայտարարել է, թե չհաշված փոքր միջադեպեր, անհանգստության լուրջ առիթներ նոյեմբերի 10-ի համաձայնագրի ստորագրումից հետո չեն եղել։

«Այս ամենը տալիս է վստահություն, որ, ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչն է մի անգամ ասել, ղարաբաղյան հակամարտությունը անցյալում է մնացել ու պետք է մտածենք ապագայի մասին՝ ինչպես ապրել միասին, հարևանների հետ, լուծել տրանսպորտային զարկերակների ապաշրջափակման հարցերը և տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովել», - նշել է նա։

Փաշինյանը, ընդհակառակը, շեշտել է, որ կոնֆլիկտը մինչև հիմա լուծված չէ։

«Մնում են շատ հարցեր, որոնցից մեկը ԼՂ ստատուսի հարցն է, ու Հայաստանը պատրաստ է, մասնավորապես, այդ հարցի շուրջ բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափի շրջանակում», - ասել է նա։

Կարդացեք նաև․ Ալիևն ու Փաշինյանը միանման հայտարարություն են արել տնտեսության ու տարածաշրջանի անվտանգության կապի մասին

Փաշինյան․ Ռազմագերիների հարցը դեռևս չի հաջողվել լուծել

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի զարգացման հայտարարություն են ստորագրել