ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել Վաշինգտոնում հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Վաշինգտոնի իշխանությունները նման ռեժիմ էին սահմանել սեփական նախաձեռնությամբ և դիմել էին Թրամփին՝ նույնն անելու խնդրանքով, որպեսզի անհրաժշետության դեպքում կարողանան դաշնային օգնություն ստանալ անվտանգության ապահովման համար։
Ինչպես նշել են Սպիտակ տան ներկայացուցիչերը, այդ որոշումը թույլ կտա ներքին անվտանգության նախարարությանը և Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը «համակարգել ջանքերը՝ հակազդելով աղետին, թեթևացնելու համար տեղի բնակչության դժվարությունները կապված արտակարգ իրավիճակի հետ, և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»։
Ավելի վաղ ABC News հեռուստաալիքի լրագրող Ահարոն Կատերսկին, ՀԴԲ ներքին փաստաթղթի վրա հղումով, հայտնել էր, որ այս շաբաթվանից ԱՄՆ բոլոր 50 նահանգում և Վաշինգտոնում Կապիտոլիումի մոտ զինված բողոքի ակցիաներ են սպասվում։ Ըստ նրա տվյալների՝ մայրաքաղաքում այդ ակցիաները կանցկացվեն մինչև հունվարի 20-ը, երբ կայանալու է Բայդենի երդմնակալությունը։