12 հունվարի 2021 - 19:28 AMT
Թրամփին արգելափակելուց հետո Twitter-ի և Facebook-ի կապիտալիզացիան ընկել է $44 մլրդ-ով՝

Twitter-ի և Facebook-ի կապիտալիզացիան ընկել է $44 մլրդ-ով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաաշիվների արգելափակումից հետո, փոխանցում է «Կոմերսանտը»:

Հունվարի 7-ին և 8-ին սոցցանցերը հայտարարել էին Թամփի օգտահաշիվների անժամկետ արգելափակման մասին՝ ԱՄՆ-ում քաղաքական լարվածության պատճառով։

Սոցցանցերում Թրամփի հաշիվն արգելափակելուց հետո NASDAQ-ում Facebook-ի շուկայական կապիտալիզացիան ընկել է 5․3%-ով կամ $41 մլրդ-ով։ Այս պահին ընկերության շուկայական արժեքը $731,56 մլրդ է։ Twitter-ի ակցիաների արժեքն ընկել է 7․74%-ով կամ $3 մլրդ-ով՝ հասվելով $38,3-ի։

Նախագահի պաշտոնից հեռացող Թրամփի հաշիվներն արգելափակվել են ԱՄՆ-ի Կոնգրեսում հունվարի 6-ի դեպքերից հետո, երբ նախագահի աջակիցները գրոհել էին շենքը։ Սոցցանցերի ղեկավարությունները նախագահին արգելափակելու որոշումները բացատրում են նրանով, թե նա ցուցարարներին բռնության դրդող գրառումներ է արել։

Facebook-ից ու Twitter-ից բացի՝ Թրամփին արգելափակել են նաև YouTube, TikTok, Snap, Pinterest և Spotify սոցցանցերը, App Store-ից ու Google Play-ից հեռացվել է ԱՄՆ նախագահի աջակիցների կողմից օգտագործվող Parler հարթակը։