13 հունվարի 2021 - 11:18 AMT
Պետք եղած դեպքում ԿԲ-ն կկիրառի բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը

Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը;

Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկըՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

Դեկտեմբերին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 1.0 տոկոսային կետով: