13 հունվարի 2021 - 12:07 AMT
ՀՀ նախագահը տեղափոխվել է հիվանդանոց` երկկողմանի թոքաբորբով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։

Արմեն Սարգսյանը Լոնդոնում է վարակվել կորոնավիրուսով․ արձակուրդի շրջանակում նա Ամանորը դիմավորել է Բրիտանիայում` ընտանիքի հետ:

Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատություն է տարել, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական է։ Նախագահ Սարգսյանն իր գործունեությունը շարունակում էր հեռավար։