13 հունվարի 2021 - 15:44 AMT
Փաշինյան․ Սյունիքը մեր պետականության ողնաշարն է, պիտի շարունակենք անվտանգության ապահովման միջոցները

Սյունիքը Հայաստանի պետականության ողնաշարն է, և պետք է շարունակենք ձեռնարկել անվտանգության ապահովման բոլոր միջոցները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզում առկա խնդիրներին առնչվող խորհրդակցությանը։

«Բազմիցս եմ ասել, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Ոչ միայն Սյունիքում, սակայն մարզն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ հարցերի լայն շրջանակ են քննարկելու՝ անդրադառնալով այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են Սյունիքի հատվածում ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։

Փաշինյանը կարևորել է նաև մարզի սոցիալ-տնտեսական, բնապահպանական խնդիրների քննարկումը։

Արցախում 44-օրյա պատերամզին հաջորդած՝ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի ու Ադրբեջան ի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Սյունիքի մարզի մի շարք բնակաայրեր այսուհետ սահմանամերձ են լինելու։ Սյունիքի մի քանի համայնքից տարածքային զիջումներ են եղել Ադրբեջանին՝ համապատասխան ԽՍՀՄ քարտեզի։