Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 163,576-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 448-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2963 դեպք կա, այլ պատճառով՝ 721։
Ապաքինվել է ևս 603 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 151,849 է։ Փաստացի բուժվողների թիվը 8043 է։
Մեկ օրում թեստավորվել է 2612 հոգի, ընդհանուր առմամբ 616,520 թեստ է արվել։