14 հունվարի 2021 - 11:29 AMT
Կենտրոնի նախկին թաղապետը՝ Ֆիլհարմոնիկի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժպ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, փոխանցում է «Հայկական ժամանակը»։

Նա հայտնել է, որ պաշտոնավարման առաջարկը ստացել է դեռ ամռանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանից։ Համավարակով, ապա նաև պատերազմով պայմանավորված՝ պաշտոնական ձևակերպման մասը երկարաձգվել է։

«Չնեղացնելով գործընկերներիս, պիտի ասեմ, որ առաջին անգամ ուզում ենք Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահը շաբաթվա բոլոր օրերին զբաղված լինի միջոցառումներով»,- ասել է նա։

Վիկտոր Մնացականյանը Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նոյեմբերի 18-ին՝ 6 ամիս ժամկետով։ Այդ պաշտոնում նշանակումը մրցութային կարգով է։ Թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը, սակայն, դեռ որոշված չէ։ Մնացականյանից առաջ նվագախմբի եւ համերգասրահի տնօրենի պաշտոնում երկար տարիներ՝ 2003 թվականից աշխատել է Ռուզաննա Սիրունյանը։