14 հունվարի 2021 - 11:37 AMT
Թուքիան հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութին

Թուքիան հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ չինական СoronaVac պատվաստանյութի կիրառմանը, որն արտադրում է չինական SinoVac ընկերությունը և որը կիրառվելու է արտակարգ իրավիճակներում։ Այդ մասին հայտարարել է

առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

Նա հավելել է, որ այն առաջնահերթ կօգտագործվի բուժաշխատողների պատվաստման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարը հավելել է, որ ինքը և գիտխորհրդի անդամները ևս պատվաստվելու են։

Ավելի վաղ Քոջան հայտարարել էր չինական SinoVac ընկերությունից պատվաստանյութի գնման մասին։ Մինչև փետրվարի վերջ Թորքիան մտադիր է 50 մլն դեղաչափ ստանալ։ Երկիրը մտադիր է նաև մինչև մարտի վերջ 4․5 մլն դեղաչափ պատվաստանյութ ստանալ ամերիկյան Pfizer և նրա գերմանացի գործընկեր BioNTech ընկերություններից։

Պատվաստումները Թուրքիայում կիրականացվեն 3 փուլով։ Սկզբից կպատվաստվեն բուժաշխատողները և ռիսկի խմբերում ընդգրկվածները։ Առաջին փուլում կպատվաստվի մոտ 9 մլն մարդ։