3 մարտի 2009 - 00:24 AMT
ՄԱԿ-ն ու Ճապոնիայի կառավարությունը շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանին
Մարտի 2-ին ՄԱԿ-ն ու Ճապոնիայի կառավարությունը որոշել են ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին 2,5 մլն դոլարի չափով: Հարկավոր է կրճատել տարբերությունն աճող եկամուտների եւ այն մարդկանց սոցիալական անապահովության միջեւ, որոնք կազմում են բնակչության սոցիալապես խոցելի շերտը, ինչպիսիք են փախստականներն ու ներքին տեղահանված անձինք, որոնք տառապում են աղքատությունից եւ որոնց համար հասանելի չեն Հայաստանի սոցիալական ծառայությունները: Այդ նախագիծն ուղղված է ակտիվ գործունեության միջոցով աղքատության նվազմանն ու սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովմանը, որոնք կոչված են օժանդակելու կարիքավորներին, հատկապես կանանց ու երեխաներին, ապահովելով նրանց ապրուստի միջոցներով: Ծրագրով նախատեսվում է հին շենքերի վերակառուցում կացարանով ապահովելու համար, օժանդակություն հասարակական կազմակերպություններում աշխատանք ստանալու հարցում:

Նախագիծը կոչված է օգնել բնակչության խոցելի շերտերին նվազեցնել աղքատության մակարդակը, պաշտպանել սեփական կյանքը, միջոցներ ստանալ սեփական գոյությունը ապահովելու համար եւ ապրել արժանապատվության զգացումով, հաղորդում է ReliefWeb-ը