ՀՀ-ն մտադիր է երկարացնել Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետը 2026-ից հետո և չի հրաժարավում նոր ատոմակայան կառուցելու մտադրությունից։ Այդ մասին ասվում է Կառավարության հունվարի 14-ի նիստում հաստատած մինչև 2040թ․ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում:
Կայանի երկու գեներատորները (№3 ու №4) փոխարինվել են 2018-19 թվականներին։ 2020-ին №3 գեներատորի վրա ստուգում է իրականացվել, իսկ №4-ի վրա կիրականացվի 2021-ին։
Ծրագրում նշվում է, որ ատոմակայանի առկայությունը ՀՀ էներգահամակարգում թույլ կտա դիֆերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները և չավելացնել երկրի կախվածությունը ներկրվող բնական գազից։
Եթե 2026-ից հետո ՀԱԷԿ-ի շահագործամն անվտանգությունը հաստատվի, կառավարությունը մտադիր է շահագործել կայանը մինչև 2036թ․, ինչը մոտ 150 մլն դոլար ներդրում կպահանջի։
ՀԱԷԿ-ն արտադրում է Հայաստանում օգտագործվող էլեկտրականության մոտ մեկ երրորդը։ Վերանորոգման արդյունքում կայանի արտադրողականությունը կաճի, նույն ծավալի վառելիքի դիմաց այն 10%-ով ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի։
2015թ. ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ներկայում ամբողջությամբ չէր արտացոլում ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը, ոլորտի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները: