15 հունվարի 2021 - 11:23 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 396 նոր դեպք է գրանցվել և 16 մահ

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 163,972-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 396-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2974 դեպք կա, այլ պատճառով՝ 726։

Ապաքինվել է ևս 471 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 152,320 է։ Փաստացի բուժվողների թիվը 7952 է։

Մեկ օրում թեստավորվել է 2546 հոգի, ընդհանուր առմամբ 619,066 թեստ է արվել։