15 հունվարի 2021 - 19:02 AMT
Չինաստանում նորզելանդական և ուկրաինական հումքից պաղպաղակի մեջ կորոնավիրուս են գտել

Չինաստանի Տյանցզին քաղաքում նորզելանդական և ուկրաինական հումքից արտադրված պաղպաղակի մեջ կորոնավիրուս են գտել։ Վիրուսը հայտնաբերվել է 3 նմուշի մեջ և հիմա պաղպաղակի մի մեծ խմբաքանակ է ստուգվում, գրում է Strana.ua-ը` «Սինհուա» գործակալության վրա հղումով։

Tianjin Daqiaodao Food Co., Ltd ընկերության բոլոր պահեստները փակվել են, երբ փոխձաքննության ուղարկված նմուշներում կորոնավիրուս է հայտնաբերվել։

Նախնական համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ ընկերությունը պաղպաղակի խմբաքանակն արտադրել է Նոր Զելանդիայիc ներմուծված կաթի փոշուց և Ուկրաինայից ներմուծված չոր սիճուկից։

Ընկերության 1662 աշխատակից կարանտինում է։