15 հունվարի 2021 - 17:30 AMT
Շիրակի մարզպետն ազատման դիմում է գրել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել կառավարություն, փոխանցում է Panorama.am-ը։

Մարզպետարանից հայտնել են, որ Պետրոսյանն իր որոշումը կմեկնաբանի կառավարության համապատասխան որոշումից հետո։

Տիգրան Պետրոսյանը նշանակվել էր Շիրակի մարզպետ 2019 թվականի փետրվարի 6-ին։