15 հունվարի 2021 - 18:30 AMT
ՊՆ․ «Երևան սիթիում» առևտուր են արել Իրանի ԶՈւ ներկայացուցչները, ոչ թե Ադրբեջանի

«Երևան Սիթի» ցանցի սուպերմարկետում առևտուր են արել Իրանի ԶՈւ ներկայացուցչները, ոչ թե ադրբեջանցի զինծառայողներ, տեղեկացնում էպաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։։

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»,-ասել են ՊՆ-ում։