16 հունվարի 2021 - 10:13 AMT
Հունվարի 26-ին Ակտաու-Երևան չվերթ կիրականացվի

Հունվարի 26-ին` ժամը 08։00-ին, կիրականացվի SCAT ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը, տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

Տոմսերը կարելի է գնել Scat.kz կայքից (վաճառքը դեռ չի բացվել)։ Տոմսի արժեքը կազմում է 300 դոլար։

ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (Covid-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր՝ առավելագույնը 72 ժամվա վաղեմության:

ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին, որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։