16 հունվարի 2021 - 11:35 AMT
Ադրբեջանական կողմը 2 զինծառայողի աճյուն է փոխանցել

Հունվարի 15-ին Արցախում դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, բայց ադրբեջանական կողմը գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։

Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է «Հետքը»։

Աճյուններն ադրբեջանցիները գտել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիերն անճանաչելի են։

Հունվարի 16-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Շուշի ուղղություներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները։