16 հունվարի 2021 - 13:05 AMT
ՊՆ-ն հերքում է․ ՀՀ բանակի համազգեստը Թուրքիայում չի կարվում

ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հագուստը կարվում է բացառապես Հայաստանում, հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Նախօրերին սոցիալական ցանցերում տարածվում էր լուսանկար, որտեղ իբրև պաշտպանության նախարարության համազգեստ էր, և պիտակի վրա առկա էր Made in Turkey (արտադրված է Թուրքիայում) գրությունը։

«Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում»,- նշել են ՊՆ-ից։

Նշվում է, որ համացանցում տարածվող լուսանկարներում երևացող հագուստը ոչ մի կապ չունի ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ։