16 հունվարի 2021 - 14:30 AMT
Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը

ԱՄՆ նորըտիր նախագահ Ջո Բայդենի վարչկազմում Սպիտակ տան տարածաշրջանային կոմունիկացիաների բաժնի պետ է նշանակվել լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի և փոխնախագահի կայքերում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հաջինազարյանը Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարն էր Արևմտյան Փենսիլվանիայում, իսկ մինչ այդ ապահովում էր տեղեկատվական աջակցությունը մի շարք նահանգներում փրայմերիզի և համընդհանուր ընտրությունների ժամանակ։

Բայդենի ընտրարշավին միանալուց առաջ Հաջինազարյանն աշխատել է Կապիտոլիումում՝ սկզբից որպես Ինդիանայից ընտրված սենատոր Ջո Դոնելի մամուլի քարտուղար, իսկ հետո, որպես Ներկայացուցիչների պալատի Ներքին անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղարի տեղակալ։

Հաջինազարյանը ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգում, լիբանանահայերի ընտանիքում։ Նա Ինդիանայի համալսարանի և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցի շրջանավարտ է։